Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Քաղաքական կոռուպցիայի տուրեր
Դրամաշնորհային ծրագրեր

Քաղաքական կոռուպցիայի տուրեր

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել քաղաքական կոռուպցիայի տուրեր տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Երևանում և մոտակա որոշ մարզերում փորձագետների օգնությամբ կիրականացվեն կոռուպցիոն տուրեր և շրջագայություններ, որոնց միջոցով տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկները, այդ թվում՝ ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու Երևանի «կոռուպցիոն տեսարժան վայրերը»՝ համաձայն ԹԻՀԿ կողմից պատրաստված ընդհանուր «կոռուպցիոն քարտեզի»։ Տուրերը կառաջնորդվեն քաղաքացիական ակտիվիստների, փորձագետների կամ ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից, որոնք եղել են պետականաշինության գործընթացի ակտիվ մասնակիցներն ու վկաները և կարող են առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրել կոռուպցիոն վայրերի մասին։
Արդյունքները` Իրազեկության բարձրացում տեղացիների, ինչպես նաև միջազգային այցելուների շրջանում՝ տեղեկացնելով Հայաստանում անկախությունից ի վեր տեղի ունեցած սոցիալական և քաղաքական զարգացումների մասին։
Իրականացման ժամկետ` 01.07.2020 - 01.01.2022
Բյուջե` 6,797,700․06 ՀՀԴ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն