Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր ՀՀ պաշտպանության ոլորտի օրինավորության բարելավում
Դրամաշնորհային ծրագրեր

ՀՀ պաշտպանության ոլորտի օրինավորության բարելավում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի պաշտպանության ոլորտում հակակոռուպցիոն բարեփոխումներին, աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` խթանելու հակակոռուպցիոն բարեփոխումները, փորձաքննություն և փորձ տրամադրել՝ հզորացնելու այլ դերակատարների աշխատանքը: Ծրագրի խնդիրներին կարելի է հասնել հետևյալ գործողությունների միջոցով՝ պաշտպանության ոլորտի վերահսկողության բարելավմամբ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կարողությունների հզորացմամբ և Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության խորհրդի և զինված ուժերի շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, Հայաստանում պաշտպանության ոլորտի գնումներին առնչվող հետազոտական և շահերի պաշտպանության աշխատանքով:
Արդյունքները` Կառավարությունները կարողանում են իրենց պաշտպանական և անվտանգության հաստատություններում ավելի լավ բացահայտել և մեղմել կոռուպցիոն ռիսկերը
Իրականացման ժամկետ` 01.01.2020 - 31.03.2021
Բյուջե` 34,118,350.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Թրանսփարենսի Ինթերնեշնլ «Պաշտպանություն և անվտանգություն» ծրագիր, Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտ (DfID)