Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Նախագահի ընտրությունների դիտորդություն
Դրամաշնորհային ծրագրեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Նախագահի ընտրությունների դիտորդություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում 2020 թ․ մարտի 31-ի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Նախագահի ընտրությունների, ներառյալ նաև երկրորդ փուլի դիտարկումը` խթանելով Արցախում ազատ և արդար ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և քաղաքացիական հասարակության զարգացումը:
Արդյունքները` ընտրական գործընթացի ընթացքում անճշտությունների և խախտումների վերաբերյալ իրազեկության բարձրացում, Արցախում ընթացող ընտրական գործընթացի արդարության ու թափանցիկության խթանում, ընտրական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության խրախուսում, Արցախի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում
Իրականացման ժամկետ` 01.03.2020 - 01.08.2020
Բյուջե` 60,673,200.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ՀՀ կառավարություն
Գործընկեր(ներ)` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպություն