Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հայաստանում հակակոռուպցիոն ուսումնասիրությունների վերաբերյալ hավաստագիր շնորհող ծրագիր
Դրամաշնորհային ծրագրեր

Հայաստանում հակակոռուպցիոն ուսումնասիրությունների վերաբերյալ hավաստագիր շնորհող ծրագիր

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է ստեղծել հակակոռուպցիոն միջառարկայական ուսումնասիրությունների վերաբերյալ hավաստագիր շնորհող վերապատրաստման ակադեմիական ծրագիր, որը հասանելի կլինի ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների և պետական ու հասարակական կազմակերպություններում աշխատող պրակտիկ գործիչների համար: Հակակոռուպցիոն կրթության շրջանակում երիտասարդներին կտրամադրվեն բազմակողմանի գիտելիքներ կոռուպցիայի, դրա տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի և դրանց հետևանքների, ինչպես նաև աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Արդյունքները` միջառարկայական hավաստագիր շնորհող ծրագրի մշակում և վարում, տեղական և միջազգային փորձագետների ներգրավում դասընթացի վարման գործում, առաջին շրջանավարտների ավարտում և շրջանավարտների ցանցի ստեղծում
Իրականացման ժամկետ` 01.02.2020 - 31.12.2020
Բյուջե` 30,656,664 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան