Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հայաստանի հանրային կառույցների կողմից կատարվող գնումների պրակտիկայի բարելավմանն ուղղված մոնիտորինգ և ջատագովություն
Դրամաշնորհային ծրագրեր

Հայաստանի հանրային կառույցների կողմից կատարվող գնումների պրակտիկայի բարելավմանն ուղղված մոնիտորինգ և ջատագովություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է վեր հանել հանրային գնումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բացթողումներն ու թերությունները, գործնականում գնահատել գնումների օրենսդրության իրականացումը, վեր հանել ՀՀ կառավավարության և համայնքային կառույցների կողմից գնումների գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերն ու հակաօրինական գործողությունները, և մշակել առաջարկություններ, որ կկանխեն այդ ռիսկերը, ինչպես նաև ջատագովել` բարելավելու գնումների օրենդրությունը և պրակտիկան: Ծրագրի աջակցությամբ ԹԻՀԿ-ը մոնիտորինգի կենթարկի հանրային գնումների վերաբերյալ օրենդրությունը, մոնիտորինգի կենթարկի և կվերլուծի մեկ անձից գնումները և խոշոր գումարների գնումները, մոնիտորնգի արդյունքների հիման վրա կմշակի առաջարկություններ, և կջատագովի այդ առաջարկությունների իրականացումը: Բացի այդ, ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ը նաև մոնիտորնգի կենթարկի կառավարության գործունեությունը, որը նպատակ ունի էլեկտրոնային գնումների նոր հարթակ ներդնել:
Արդյունքները` հանրային գնումների գործընթացում կոռուպցիայի և հակաօրինական գործողությունների դրսևորման վերաբերյալ շահառուների իրազեկության բարձրացում, համապատասխան շահագրգիռ կողմերի` կոռուպցիոն ռիսկերի ընբռնման բարելավում, ավելի հանձնառություն և ներգրավում որոշում կայացնողների կողմից անդրադառնալու վեր հանված թերություններին և կոռուպցիոն ռիսկերին հանրային գնումներում և բարելավված համագործակցություն շահագրգիռ կողմերի կողմից հանրային գնումների ոլորտում:
Իրականացման ժամկետ` 01.02.2020 - 31.12.2020
Բյուջե` 16,791,600 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան