Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Ծրագրային բյուջետավորման պրակտիկայի մոնիտորինգ և ջատագովություն
Դրամաշնորհային ծրագրեր

Ծրագրային բյուջետավորման պրակտիկայի մոնիտորինգ և ջատագովություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է վեր հանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) ծրագրերի բացթողումներն ու թերությունները և դրանց ելքային ցուցանիշները` ՀՀ ԱՍՀՆ համար մշակելով այնպիսի բյուջե, որը ծրագրային բյուջե կհամարվի ոչ միայն ֆորմալ, այլև բովանդակային առումով` նախարարության համար մշակված ծրագրերի և ծրագրերի ելքային ցուցանիշների կատարելագործման նպատակով համագործակցելով համապատասխան պետական կառույցների հետ և ջատագովելով նախարարության համար բյուջեի մշակված նախագիծը 2021 թ.-ի բյուջեում ներառման օգտին։ Ծրագիրը հնարավորություն կտա հանրային ֆինանսների փորձագետներին ուսումնասիրելու նախարարության ծրագրերը և դրանց ելքային ցուցանիշները, ինչպես նաև դրա հիման վրա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ փոխելու առկա ծրագիրը և/կամ մշակելու նոր ծրագիր և չափանիշներ: Այնուհետ ջանքեր կգործադրվեն, որ փոփոխությունները կամ նոր ծրագրերը և ցուցանիշները ներառվեն 2021 թ.-ի պետական բյուջեում։
Արդյունքները` Հայաստանի սոցապ համակարգի առավել արդյունավետ գործունեություն, հանրային միջոցների առավել արդյունավետ օգտագործում՝ ծրագրի արդյունքներին հասնելու նպատակով, և առհասարակ, հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում, առավել թիրախավորված և արդյունքների վրա հիմնված ծրագրային ֆինանսավորում սոցիալական ապահովության ոլորտում, ինչպես նաև ավելի սերտ համագործակցություն համապատասխան պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև:
Իրականացման ժամկետ` 01.02.2020 - 31.12.2020
Բյուջե` 16,791,600 ՀՀ դրամ