Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հակակոռուպցիոն թեմաների վերաբերյալ երիտասարդների գիտելիքների ավելացում
Դրամաշնորհային ծրագրեր

Հակակոռուպցիոն թեմաների վերաբերյալ երիտասարդների գիտելիքների ավելացում

Նկարագրություն` Ծրագիրն ուղղված է Հայաստանի երիտասարդության շրջանում քաղաքացիական կրթության խթանմանը: Հայաստանի կրթական չափանիշներին և պահանջներին համապատասխան` կմշակվեն հակակոռուպցիոն կրթության սահմանված թեմաներով ուսուցողական տեսանյութեր: 1,5 րոպե տևողությամբ 10 տեսահոլովակներ կտարածվեն երիտասարդների, այդ թվում` ավագ դպրոցի աշակերտների շրջանում սոցիալական մեդիայի և հանրային քննարկումների միջոցով: Տեսանյութերը կօգտագործվեն տարբեր մարզերում դասընթացների և քննարկումների ժամանակ, ինչպես նաև դպրոցներում` հասարակագիտության դասերի ընթացքում:
Արդյունքները` hակակոռուպցիոն թեմաների վերաբերյալ երիտասարդության գիտելիքների ավելացում` քաղաքացիական կրթության կարևոր թեմաների շուրջ կարճամետրաժ ուսուցողական տեսանյութերի ստեղծման և տարածման միջոցով
Իրականացման ժամկետ` 01.10.2019 - 31.01.2020
Բյուջե` 6,785,715 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտ