Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում
Դրամաշնորհային ծրագրեր

Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը տեղական բյուջեի ծախսերի մասով, ինչպես նաև խրախուսել համայնքային քաղաքականության և բյուջեի մշակման ու իրականացման մասնակցային գործընթացը Հայաստանի 7 մարզային համայնքներում: Այդ նպատակով 7 շահառու համայնքներում ծրագիրը կզարգացնի 14 երիտասարդ համայնքային ակտիվիստների կարողությունները` տեղական բյուջեի մշտադիտարկման հարցում և կնախաձեռնի հանրային քննարկումներ համայնքում որոշումների ընդունման գործընթացների վրա ազդելու նպատակով:
Արդյունքները` Կայուն գիտելիքների և մեխանիզմների ձևավորում համայնքային բյուջեի մշտադիտարկման համար՝ բարձրացնելով բարձրորակ կառավարման, ինչպես նաև տեղական իշխանությունների թափանցիկության և հաշվետվողականության մասով հանրային պահանջարկը։ Ծրագիրը կձևավորի բարենպաստ միջավայր համայնքային քաղաքականության և բյուջեի մշակման և իրականացման գործընթացներում քաղաքացիական և քաղաքացիների մասնակցության համար։ Այս մեխանիզմները կզարգացնեն տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և լայն հանրության միջև հարաբերությունները՝ նպաստելով երկարաժամկետ համագործակցությանն ու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում դրական ազդեցությանը։
Իրականացման ժամկետ` 01.10.2019 - 31.05.2020
Բյուջե` 23,238,332 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն