Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն
Դրամաշնորհային ծրագրեր

Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում Արցախի 2019 թ․ սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկումը` նպաստելով Արցախում ազատ և արդար ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Արդյունքները` ընտրական գործընթացի ընթացքում անճշտությունների և խախտումների վերաբերյալ իրազեկության բարձրացում, Արցախում ընթացող ընտրական գործընթացի արդարության ու թափանցիկության խթանում, ընտրական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության խրախուսում, Արցախի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում
Իրականացման ժամկետ` 28.08.2019 - 26.11.2019
Բյուջե` 17,480,000 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` ՀՀ կառավարություն
Գործընկեր(ներ)` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպություն