Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Աջակցություն հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացներում մասնակցությանը
Դրամաշնորհային ծրագրեր

Աջակցություն հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացներում մասնակցությանը

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը և իրականացմանը հակակոռուպցիոն պայքարի որակի բարելավման և ակտիվացման միջոցով: Դրան հնարավոր է հասնել միասնական օրակարգի և համաձայնեցված տեսլականի ստեղծմամբ` հակակոռուպցիոն հայեցակարգերի և մեխանիզմների, միջազգային չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրման և վերլուծության, փորձագիտական կարծիքի և առաջարկությունների ներկայացման, առաջարկությունների ընդունմանն ու իրականացմանն ուղղված ջատագովության և բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցով:
Արդյունքները` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում համատեղ գործողության օրակարգի ստեղծում
Իրականացման ժամկետ` 01.01.2019 - 31.12.2019
Բյուջե` 32,019,214 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գործընկեր(ներ)` «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հետաքննող լրագրողներ, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման և իրավունքի ոլորտի փորձագետներ