Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Աջակցություն և ջատագովություն Հայաստանի արդարադատության ոլորտում ծրագրային բյուջետավորման պրակտիկայի բարելավմանը
Դրամաշնորհային ծրագրեր

Աջակցություն և ջատագովություն Հայաստանի արդարադատության ոլորտում ծրագրային բյուջետավորման պրակտիկայի բարելավմանը

Նկարագրություն` Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում լավ կառավարմանը քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացներում` թափանցիկության, հաշվետվողականության և մասնակցության խթանման միջոցով հասարակությանը ներգրավելով և բարեփոխումների համար ջատագովություն նախաձեռնելով: Ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ը կմշակի նոր ոչ ֆինանսական ցուցանիշներ արդարադատության ոլորտում կամ կվերանայի եղած ցուցանիշները պետական հաստատությունների` հիմնականում արդարադատության նախարարության և ֆինանսների նախարարության, ինչպես նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցությամբ` այդ ցուցանիշները կամ նրանց վերանայված տարբերակները (այդ կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում) ներառելու 2020թ. պետական բյուջեում, որում կներգրավվի ԹԻՀԿ-ը` օգնելով արտացոլելու քաղաքացիական հասարակության մոտեցումները բյուջետային ծրագրերի և դրանց ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:
Արդյունքները` ա) Հայաստանի արդարադատության համակարգի ավելի արդյունավետ գործունեություն, բ) հանրային միջոցների ավելի արդյունավետ օգտագործում՝ ծրագրի արդյունքներին հասնելու համար, և առհասարակ, հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում, գ) ավելի թիրախավորված և արդյունքների վրա հիմնված ծրագրային ֆինանսավորում արդարադատության ոլորտում, և դ) համապատասխան պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև սերտ համագործակցություն:
Իրականացման ժամկետ` 01.03.2019 - 31.12.2019
Բյուջե` 11,467,060 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան