Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Ուսուցողական այց Ուկրաինա
Դրամաշնորհային ծրագրեր

Ուսուցողական այց Ուկրաինա

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է ստեղծել և ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կառավարության և իրավապահ մարմինների կարողությունները` մշակելու, արդյունավետ իրականացնելու և վերահսկելու Հայաստանի նոր կառավարության կողմից հայտարարված հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը: Այս նպատակով ծրագրի շրջանակում կազմակերպվում են ուսուցողական այցեր` սովորելու հակակոռուպցիոն բարեփոխումների միջազգային փորձը:
Արդյունքները` Հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների աշխատանքի վերաբերյալ ծրագրի մասնակիցների իրազեկության բարձրացում, ինչպես նաև գիտելիքների ձեռք բերում հակակոռուպցիոն կանոնակարգերի և մեխանիզմների վերաբերյալ շահերի բախման կանխարգելման և լուծման, գույքի և եկամուտների հայտարարագրերի, ակտիվների վերադարձի և իրական սեփականատերերի, ինչպես նաև հանրային գնումների համակարգի վեարբերյալ:
Իրականացման ժամկետ` 01.08.2018 - 31.12.2018
Բյուջե` 12,550,980 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան