Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Դիտորդական կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում
Դրամաշնորհային ծրագրեր

Դիտորդական կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և մարդու հիմնարար իրավունքների մասով ստանձնած պարտավորություններին: Սա ենթադրում է պրոֆեսիոնալ թիմի աշխատանք, որը կվերապատրաստվի իրականացնելու դիտորդություն միջազգային փորձի և առաջադեմ մեթոդաբանությունների հիման վրա, այդ թվում՝ ընտրանքային դիտորդության մեթոդով՝ ներգրավելով ընտրությունների դիտարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների:
Արդյունքները` Ծրագիրը կխթանի համագործակցությունը իրականացնող գործընկերների միջև, ինչը կնպաստի ինչպես ԹԻՀԿ-ում, այնպես էլ ԹԻՀԿ-ի հետ աշխատող փորձագետների կարողությունների աճին և տեղական դիտորդների մասնագիտական զարգացմանը:
Իրականացման ժամկետ` 01.11.2018 - 31.12.2019
Բյուջե` 121 720 783 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Եվրոպական միություն, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության / Ազգային Ժողովրդավարական ինստիտուտ և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գործընկեր(ներ)` Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց