Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր 2018թ. ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ
Դրամաշնորհային ծրագրեր

2018թ. ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել արդար ընտրությունների անցկացմանը Հայաստանում և բարձրացնել ընտրությունների արդյունքների նկատմամբ բնակչության վստահությունը 2018թ. ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային վերլուծության միջոցով: Ծրագիրը նպատակ ունի վերահսկել ինչպես գործընթացի համապատասխանությունն օրենքի պահանջներին, այնպես էլ քվեարկության արդյունքները բոլոր տեղամասերում, վերլուծել քվեարկության ժամանակ տեղ գտած բոլոր հնարավոր ընտրախախտումների ու ընտրակեղծիքների դեպքերը, գնահատել խախտումների ու կեղծիքների ազդեցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա և լայնորեն տարածել վերլուծության արդյունքները:
Արդյունքները` Շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում մոնիտորինգի արդյունքների հրապարակման միջոցով՝ ԹԻՀԿ կայքի համապատասխան էջում և ԶԼՄ-երում՝ վեր հանելու հայտնաբերված խախտումներն ու կեղծիքները, առաջարկությունների ներկայացում՝ բարելավելու օրենքի կիրառումը և ծրագրի արդյունքների տարածում: Մոնիտորինգի արդյունքները կարող են օգտագործվել ԹԻՀԿ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից դատական գործ հարուցելու համար ընտրակեղծիքի անմիջական ապացույցի և կարգավորման այլ խախտումների դեպքում:
Իրականացման ժամկետ` 01.11.2018 - 31.01.2019
Բյուջե` 18,115,515 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան