Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Խթանելով ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները Հայաստանում
Դրամաշնորհային ծրագրեր

Խթանելով ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները Հայաստանում

Նկարագրություն` Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների կայացմանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդության իրականացման միջոցով: Դրան կարելի է հասնել Հայաստանի ընտրական գործընթացի արդարության և թափանցիկության խթանմամբ, քաղաքացիների կողմից ընտրությունների դիտարկման խրախուսմամբ, ընտրական գործընթացում ընտրախախտումների վերաբերյալ Հայաստանի և միջազգային լսարանի իրազեկության բարձրացմամբ:
Արդյունքները` Սույն ծրագրի շրջանակում բացահայտված ընտրախախտումները բարեխղճորեն են քննվում ՀՀ դատարանների կողմից, ՀՀ քաղաքացիներն ավելի ակտիվորեն են ներգրավվում ընտրությունների դիտարկման գործընթացներում, ԹԻՀԿ-ի զեկույցները հասանել են հանրության լայն շրջանակների, ԹԻՀԿ-ի նյութերը կիրառվում են միջազգային կազմակերպությունների, արտասահմանյան դեսպանությունների, կառավարությունների և միջազգային մամուլի կողմից:
Իրականացման ժամկետ` 01.08.2018 - 31.05.2019
Բյուջե` 88,515,926 ՀՀ դրամ, որից 48,195,180 ՀՀ դրամը ֆինանսավորվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից, իսկ 40,320,746 ՀՀ դրամը` Ժողովրդավարության ազգային ինստիտուտի կողմից
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Ժողովրդավարության ազգային հիմնադրամ, Ժողովրդավարության ազգային ինստիտուտ
Գործընկեր(ներ)` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ