Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Ազդարարների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում
Դրամաշնորհային ծրագրեր

Ազդարարների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է ոչ կառավարական հատվածի փորձի կիրառմամբ արդյունավետ պաշտպանություն տրամադրել ազդարարներին, որպեսզի 2018-ից գործող լիովին նոր իրավական ակտի իրականացումը Հայաստանում հարթ ընթանա, հատկապես ազդարարների պաշտպանության մասով: Քաղաքացիները պատշաճ իրազեկված չեն ազդարարման հայեցակարգի և օրենքով նախատեսված միջոցների մասին, իսկ դրանց հանրամատչելիացումը թերագնահատված է: Ազդարարների արդյունավետ օգնության և քարոզարշավների անցկացման ԹԻ Չեխիայի ներկայացուցչության (և այլ ՔՀԿ-ների ու շահագրգիռ կողմերի) լավ փորձը կփոխանակի ԹԻՀԿ հետ:
Արդյունքները` բարձրացված իրազեկություն, արդյունավետ քարոզարշավ ազդարարների պաշտպանության համար
Իրականացման ժամկետ` 01.01.2018 - 31.12.2018
Բյուջե` 8,441,640 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Transition աջակցության ծրագրի միջոցով
Գործընկեր(ներ)` Թրանսփարենսի Ինթերնեշնլ Չեխիայի Հանրապետության ներկայացուցչություն