Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Հայաստանում ընտրված մի քանի ոլորտներում ծրագրային բյուջետավորման կիրարկման և հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թթ. միջոցառումների ծրագրի ընտրված միջոցառումների իրականացման մոնիտորինգ
Դրամաշնորհային ծրագրեր

Հայաստանում ընտրված մի քանի ոլորտներում ծրագրային բյուջետավորման կիրարկման և հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թթ. միջոցառումների ծրագրի ընտրված միջոցառումների իրականացման մոնիտորինգ

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում` խթանելով հանրային ֆինանսների կառավարման թափանցիկ ու հաշվետու համակարգի կայացումը: Ծրագիրը մոնիտորինգի կենթարկի և կվերլուծի հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների միջոցառումները, այդ բարեփոխումներին առնչվող Եվրոպական միության (ԵՄ) պայմանները, որոնք սահմանված են «Բազմաոլորտային բյուջետային աջակցություն Հայաստանի կառավարությանը» ԵՄ ծրագրով և այդ պայմանների, հատկապես ծրագրային բյուջետավորման, պետական բյուջեի գործընթացների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության, բյուջեի գործընթացներում ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ դերի, ՀՀ Հաշվեքննիչ պալատի (որը 2018 թ. ապրիլի 9-ից կփոխարինի ներկայիս Վերահսկիչ պալատին) արտաքին վերահսկողության և հանրային ֆինանսների ներքին վերահսկողության իրականացումը:
Արդյունքները` ա) հանրային ֆինանսների կառավարման խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում, բ) համապատասխան շահագրգիռ կողմերի` այդ կոռուպցիոն ռիսկերի ավելի հստակ պատկերացում, գ) որոշումներ կայացնողների պատրաստակամության և ներգրավվածության ավելի բարձր աստիճան՝ անդրադառնալու հանրային ֆինանսների կառավարման ոլորտում վեր հանված թերություններին և կոռուպցիոն ռիսկերին, դ) հանրային ֆինանսների կառավարման տարբեր ոլորտներում շահագրգիռ կողմերի միջև համագործակցության բարելավում:
Իրականացման ժամկետ` 08.01.2018 - 07.02.2019
Բյուջե` 19,561,905.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան