Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր Խորհրդարանական ընտրությունների դիտորդություն
Դրամաշնորհային ծրագրեր

Խորհրդարանական ընտրությունների դիտորդություն

Նկարագրություն` Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում` «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է խթանել ընտրական գործընթացի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին: Դրան կարելի է հասնել տեղական դիտորդների կարողությունների հզորացմամբ, քվեարկության գործընթացի վերահսկողությամբ, իրավախախտումների դեպքում բողոքարկման համակարգի գործադրմամբ:
Արդյունքները` ընտրական գործընթացի ընթացքում անճշտությունների և խախտումների վերաբերյալ հայաստանյան և արտասահմանյան լսարանի իրազեկության բարձրացում, Հայաստանում ընթացող ընտրական գործընթացի արդարության ու թափանցիկության խթանում, ընտրական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության խրախուսում
Իրականացման ժամկետ` 31.10.2016 - 01.06.2017
Բյուջե` 57,560,932.00 ՀՀ դրամ, որից 23,676,372.00 ՀՀ դրամը ֆինանսավորվել է ԺԱԴ-ի կողմից, 1,422,000.00 ՀՀ դրամը համաֆինանսավորվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, իսկ 32,462, 560.00 ՀՀ դրամը` Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան կողմից
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Ժողովրդավարության ազգային հիմնադրամ (ԺԱԴ), Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատուն
Գործընկեր(ներ)` «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ