Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր ՀՀ հանրային գնումների մոնիտորինգ 2016-2017 թթ.
Դրամաշնորհային ծրագրեր

ՀՀ հանրային գնումների մոնիտորինգ 2016-2017 թթ.

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում՝ խթանելով հանրային ֆինանսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Դրան կարելի է հասնել ՀՀ հանրային գնումների վերաբերյալ օրենսդրության բացերն ու թերությունները վեր հանելով, գնահատելով, թե գործնականում ինչպես է իրականացվում գնումների օրենսդրությունը, վեր հանելով գնումների գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերն ու հակաօրինական գործողությունները և մշակված առաջարկությունները կյանքի կոչելով: Պետական գնումների մոնիտորինգի թեմաներն են բողոքարկման համակարգը, մեկ անձից գնումները, շրջանակային համաձայնագրերը և զինվորականության համար գնումները:
Արդյունքները` Համապատասխան շահագրգիռ կողմերի կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման բարելավում, շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացում մոնիտորինգի արդյունքները ԶԼՄ-ներում հրապարակմամբ՝ վեր հանելով հնարավոր խախտումներն ու ապօրինությունները և խորհուրդ/հնարավորություն տալով բարելավել օրենքի կիրառումը, հանրային կառույցների կողմից կատարվող գնումների հարցով շահագրգիռ կողմերի միջև համագործակցության բարելավում, հանրային գնումներում որոշում կայացնողների պատրաստակամության և ներգրավման ավելացում՝ վեր հանված թերություններին և կոռուպցիոն ռիսկերին անդրադառնալու նպատակով:
Իրականացման ժամկետ` 01.10.2016 - 31.08.2017
Բյուջե` 20,784,900.00 ՀՀ դրամ
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան