Գլխավոր էջ Գործունեություն Դրամաշնորհային ծրագրեր ՏԻՄ ընտրությունների դիտորդություն
Դրամաշնորհային ծրագրեր

ՏԻՄ ընտրությունների դիտորդություն

Նկարագրություն` Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում` «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է խթանել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանում: Դրան կարելի է հասնել 2016 թ. ՏԻՄ ընտրությունների դիտորդության միջոցով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստել 630 դիտորդ, որ 2016 թ. դիտորդություն իրականացնեն Հայաստանի 100 ընտրական տեղամասերում, իսկ լուրջ ընտրախախտումների դեպքում՝ աջակցել հետաքննությանն ու դատավարություն սկսելուն:
Արդյունքները` Հայաստանյան և միջազգային լսարանի իրազեկության բարձրացում ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ, Հայաստանի ընտրական գործընթացի արդարության և թափանցիկության խթանում, քաղաքացիական հասարակության մասնակցության խրախուսում ընտրությունների դիտորդությանը
Իրականացման ժամկետ` 30.06.2016 - 01.01.2017
Բյուջե` 42, 824, 556.00 ՀՀ դրամ, որից 3,884,000.00 ՀՀ դրամը համաֆինանսավորվել է Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության, իսկ 15,611, 636.00 ՀՀ դրամը` Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Ժողովրդավարության ազգային հիմնադրամ, Չեխիայի Հանրապետության դեսպանություն Երևանում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Երևանում
Գործընկեր(ներ)` «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ