Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում են մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչներին «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներին:Դասընթացների ընթացքում ԹԻՀԿ և ԵՀՀ փորձագետները կներկայացնեն ծրագրի շրջանակներում մշակված շահերի բախման դիտարկման մեթոդաբանությունը, Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ մակարդակներում շահերի բախման քաղաքականության իրականացման և վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև շահերի բախման վերահսկման և դիտարկման հանրային գործիքները:

Դասընթացի ավարտից հետո ԵՀՀ-ն կհայտարարի փոքր դրամաշնորհների մրցույթ, որի հաղթող կազմակերպությունները հնարավորություն կստանան իրականացնել շահերի բախման մոնիտորինգ հանրային կառավարման ոլորտում: Դասընթացների և դրամաշնորհի արդյունքում տեղական ՔՀԿ-ները ձեռք կբերեն շահերի բախման մոնիտորինգի իրենց սեփական ծրագրերը անցկացնելու կարողություն:

Դասընթացին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 18-ը:

Հայտերը պետք է ներառեն մասնակցի ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակ, որը պետք է պարունակի հայտատուի առկա փորձի, հասարակական կազմակերության աշխատանքներում ներգրավվածության, ինչպես նաև դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքների օգտագործման մասին տեղեկություններ:

Հայտերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով, հայերեն լեզվով, [email protected] էլեկտրոնային հասցեով: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 251575 հեռախոսահամարով կամ գրել [email protected]:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, միջազգային կոնսորցիումի կողմից, որին անդամակցում են վերոնշյալ կազմակերպությունները, ինչպես նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլը (Մոլդովա, գլխավոր կազմակերպություն), Բատորի հիմնադրամը (Լեհաստան), Հանրային քաղաքականության ինստիտուտը (Ուկրաինա) և Թրանսփարենսի Ինթերնեշնլը (Ուկրաինա):