Երևանի ավագանու ընտրություների ընթացքում գործում է iԴիտորդ քաղաքացիական վերահսկողության հարթակը, որտեղ բոլոր քաղաքացիները պարզեցված կարգով կարող են արձանագրել իրենց նկատած ընտրախախտումները։

Ծրագրի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին Հայաստանում` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը և ամփոփելով ընտրախախտումների վերաբերյալ դիտարկումները:

Ահազանգերն ամփոփվում են ինտերակտիվ ռեժիմով աշխատող քարտեզի վրա, որը հնարավորություն է ընձեռում պատկերել ընտրախախտումների բաշխումն` ըստ տեսակների, ահազանգերի ստացման աղբյուրների, հավաստիության և այլն:

Կայքը գործարկող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում ահազանգերի իսկության համար: