Հայաստանը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի արմատացած կոռուպցիայի և լայն տարածում գտած շահերի բախման դեմ պայքարում: Այս մասին ասվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում:

Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը շարունակ հակակոռուպցիոն օրենսդրության և ինստիտուտների բարեփոխումներ է իրականացնում: Ընդունվել է քաղաքացիական ծառայության և հանրային ծառայության բարեվարքության համապարփակ օրենսդրական շրջանակ, այդ թվում` կարգավորումներ էթիկայի և շահերի բախման մասով, ազդեցության առևտուրն ու ապօրինի հարստացումը քրեականացվել են, ներկայացվել են ազդարարի պաշտպանության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ օրենքներ, ինչպես նաև բարելավվել են գույքի հայտարարգրերի ու հանրային գնումների վերաբերյալ իրավական դրույթները: Զեկույցը նաև ողջունում է էլեկտրոնային կառավարման զանազան գործիքների և ծառայությունների, գույքի հայտարարագրերի հրապարակման և ճշգրտման համակարգի ներմուծումը և էլեկտրոնային գնումների ընդլայնումը:

Այնուամենայնիվ, ըստ զեկույցի` հակակոռուպցիոն օրենսդրության ոչ պատշաճ կիրառումը և մենաշնորհային տնտեսությունը դեռևս լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Հայաստանը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի դատական և դատախազության համակարգում անկախություն և բարեվարքություն ապահովելու համար և ավելի մեծ ջանքեր գործադրի բացահայտելու, հետաքննելու և պատժելու աղմկահարույց ու բարդ կոռուպցիոն գործերը՝ օգտագործելով բացահայտման տարբեր աղբյուրներ և վերլուծական գործիքներ:

Այնուհետև զեկույցում առաջարկվում է, որ Հայաստանը

  • ապահովի, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափանցիկ և անաչառ ընտրությունը,
  • գործնականում իրականացնի քաղաքացիական ծառայության, հանրային ծառայության և ազդարարների պաշտպանության մասին օրենքները,
  • ապահովի գույքի հայտարարագրերի նկատմամբ պարբերական և անաչառ վերահսկողություն՝ ուշադրություն դարձնելով բարձրաստիճան պաշտոնյաների և շարունակական խախտումների վրա,
  • ապահովի գլխավոր դատախազի ընտրության մասնակցային և թափանցիկ գործընթացը և ընդլայնի առանձին դատախազների անկախությունը,
  • անհապաղ ներկայացնի կոլեկտիվ պատասխանատվություն կոռուպցիոն իրավախախտումների համար, ապահովի դրանց արդյունավետ կիրառումը գործնականում և ապահովի, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ պատժամիջոցները լինեն համաչափ,
  • ապահովի պետական ձեռնարկությունների օրինավորությունը, և խթանի մասնավոր հատվածի օրինավորությունը
  • ավելացնի թափանցիկությունը և ուժեղացնի հանրային գնումների մոնիտորինգը
  • ապահովի պետական ձեռնարկությունների օրինավորությունը և խթանի բիզնեսի օրինավորությունը

Զեկույցում ներկայացված է նաև բարձրագույն կրթության ոլորտի վերլուծությունը՝ հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և օրենքների արդյունավետ կիրառմանը նվիրված առաջարկություններով:

Ամբողջական զեկույցը և առաջարկությունները`