Շուրջ երկու ամիս է, ինչ ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտները գործնականում կիրառում են դպրոցի շրջանակներում ստացած գիտելիքները։ Թիմերն իրականացնում են իրենց իսկ կողմից մշակված իրազեկման և մոնիտորինգային բնույթի հակակոռուպցիոն ծրագրեր։ Այս շարքով մենք որոշել ենք Ձեզ պատմել այդ անչափ ոգևորիչ երիտասարդական նախաձեռնությունների մասին։

Թիմերից առաջինը սույն թվականի մարտ ամսին անցկացրեց հակակոռուպցիոն դասընթացներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, որտեղ մեր շրջանավարտները շուրջ 50 երիտասարդների տրամադրեցին բազմակողմանի գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների, դրսևորումների ու հետևանքների մասին, ծավալեցին հետաքրիքր քննարկումներ և իհարկե, մեծապես նպաստեցին երիտասարդների հետագա ներգրավվածությանը կոռուպցիայի դեմ պայքարում։

Դասընթացների շարքը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: