Երիտասարդների հակակոռուպցիոն կրթությանն ուղղված հերթական միջոցառումը տեղի ունեցավ մարտի 13-ին։ Այս անգամ մեր հյուրը ամերիկյան փորձագետ դոկտոր Մայքլ Քոնրադն էր, ով գլոբալ բիզնեսի ոլորտում կառավարման հմտությունների խորհրդատու է և ունի ավելի քան 25 տարվա դասավանդման փորձ։ Դոկտոր Քոնրադը մասնակիցներին ներկայացրեց կոռուպցիոն վարքագծին նպաստող մշակութային և սոցիալ-հոգեբանական հիմքերը։ Հետաքրքիր էր հատկապես լսել, թե ինչպես եՆ վստահությունը և արժեքները ազդում մարդկանց էթիկական որոշումների և վարքագծի վրա։

ԹԻՀԿ հակակոռուպցիան դասընթացների շարքը, ինչպես խոստացել ենք, շարունակական է լինելու։

Դասընթացների շարքը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: