2019թ. ապրիլի 8-ին հանրային քննարկման ընթացքում ներկայացվել է 2018թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը: Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով վարել է նիստը: Նախընտրական շրջանի դիտարկման արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը, քվեարկության օրվա դիտարկման արդյունքները`
«Ռեստարտ» քաղաքացիական-ուսանողական նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը, խախտումների հիման վրա բողոքարկման գործընթացը և արդյունքները` Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքները` ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: