«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ապրիլի 5-ին իրականացրել է «Պոլիտեա»-ի նոր բառախաղի ներկայացումը։

Խաղը կոմերցիոն բնույթ չի կրում և գլխավոր նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական - քաղաքացիական գիտելիքները։

Միջոցառմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի երիտասարդներ, ովքեր փորձարկել են խաղն ու խմբերով մասնակցել մրցույթի։

Խաղի ստեղծման, գաղափարի և կանոնների մասին պատմել է ԹԻՀԿ կրթական ծրագրի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը։ Տաթևիկը մասնակիցներին նաև տեղեկացրել է խաղի նոր հավելվածի մասին, որը կարելի է ներբեռնել և խաղալ ցանկացած վայրում (Ներբեռնի՛ր Politeia բառախաղը քո բջջային հեռախոսում)։

ԹԻՀԿ-ն նախատեսում է նաև մոտ ապագայում խաղը ներկայացնել Երևանի և մարզերի մի շարք այլ երիտասարդական կենտրոններում։

Get it on Google Play
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: