Նոյեմբերի 21-ին Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցում տեղի է ունեցել ունեցավ «Ազդարարների պաշտպանությունը Հայաստանում. օրենսդրություն, պրակտիկա և մարտահրավերներ» թեմայով քննարկում:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում Չեխիայի դեսպանը, շահագրգիռ պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Չեխիայի Հանրապետության ներկայացուցչության հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: