Նոյեմբերի 20-ին «Դաբլ Թրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Պարիժի» սրահում տեղի ունեցավ «Ազդարարների պաշտպանության խնդիրները.մարտահրավերներ, փորձ, լուծումներ» խորագրով դասընթացը լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների համար: Դասընթացի ընթացքում եղան անդրադարձներ ազդարարների կոնցեպտին, ազդարարման խրախուսմանը և ազդարարների պաշտպանությանը:

«Ազդարարների պաշտպանության խնդիրները.մարտահրավերներ, փորձ, լուծումներ» խորագրով դասընթացը շրջանակներում Թրանսփարենսի Ինթերնեշնլի Չեխիայի և Հայաստանի ներկայացուցչությունների մասնագետները ներկայացրին ազդարարման համակարգի որոշ նրբություններ ՀՀ օրենսգրքից, ազդարարման համակարգի միջազգային փորձից, եղան նաև հանրահայտ ազդարաների օրինակների վերլուծություններ:

Դասընթացը կազմակերպել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Չեխիայի Հանրապետության մասնաճյուղի հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: