«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն (ԳՈՒՄ ՀԿ) ԹԻՀԿ-ի` ԱՄՆ ՄԶԳ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում անցկացրել է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի և արդյունավետության մոնիտորինգ և պատրաստել է զեկույց։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ բարելավելով թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմները մասնակցային մոնիտորինգի, սոցիալական հաշվետվողականության և ջատագովությանն ուղղված քարոզարշավների միջոցով:

Մոնիտորինգի զեկույցի արդյունքները ներկայացվել և քննարկումներ են կազմակերպվել ՔՀԿ-ների, հանրակրթական դպրոցների, ՏԻՄ ներկայացուցիչների և ծնողների հետ: Ս.թ. դեկտեմբերի 19-ին Սիսիանում և Գորիսում քննարկումներին ներկա են եղել շուրջ 60, ս.թ. դեկտեմբերի 21-ին Կապանում շուրջ 30 և Երևանում մոտ չորս տասնյակ մասնակից։ Հանդիպումների ընթացքում բանախոսել են ԳՈՒՄ ՀԿ նախագահ Արտաշես Տոռոզյանը և փորձագետներ Արամ Մուսախանյանն ու Արմեն Հովսեփյանը։

Տես ֆոտո պատմությունը, որն ընդգրկում է 3-ական նկար Սիսիանի, Գորիսի, Կապանի և Երևանի հանդիպումներից: