Ս.թ. դեկտեմբերի 21-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ներկայացրել է «Շտապ բժշկական օգնության և պոլիկլինիկական ծառայությունների մոնիտորինգ» զեկույցը, որն արտացոլում է անձի անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց իրավունքների արդյունավետ իրացման, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները: Մոնիտորինգն իրականացվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի և Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Հայաստանի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են առողջապահական հաստատությունների, ՀԿ-ների, մարզպետարանի, ԶԼՄ-ների, ՔԵԿ-երի շուրջ 60 ներկայացուցիչ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԲՀՀ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Շտապ բժշկական օգնության և պոլիկլինիկական ծառայությունների մոնիտորինգի զեկույցը ներկայացրել է առողջապահության ոլորտի փորձագետ Վիոլետա Զոփունյանը: Միջոցառումը վարել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Տես ֆոտո պատմությունը և «Շտապ բժշկական օգնության և պոլիկլինիկական ծառայությունների մոնիտորինգ» զեկույցի համառոտագիրը

Միջոցառումն առցանց հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից

Տես լուսաբանումը
1in.am «Ասպարեզ»-ը մարզային բուժհիմնարկներում մոնիտորինգ է իրականացրել և մի շարք խախտումներ հայտնաբերել
factor.am Խախտումներ են արձանագրվել մարզային պոլիկլինիկաներում և շտապօգնության կայաններում․ ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները