Ս.թ. փետրվարի 24-ին «Հոդված 3» ակումբում տեղի է ունեցել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը ներկայացրել են նախաձեռնության (www.citizenobserver.am) գործունեությանը, կատարած աշխատանքներին ու ծրագրերը: Ասուլիսը վարել է «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը: Մամուլի ասուլիսը ուղիղ հեռարձակվել է Սիվիլնեթի կողմից:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության նպատակն է ապահովել հանրային վերահսկողություն ընտրական գործընթացների նկատմամբ և դիտարկելով Հայաստանում անցկացվող ընտրությունները` նպաստել դրանց ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը, կանխարգելել և արձանագրել քվեարկության ընթացքում ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները՝ նպաստելով ընտրական իրավունքի պաշտպանությանը և ժողովրդավարության կայացմանը Հայաստանում:

2017 թ․ ապրիլի 2-ի ընտրությունները «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտարկելու է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թվականին: Նախաձեռնության կազմում են «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ), «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) ՀԿ-ները:

Տես միջոցառման ֆոտո պատմությունները

Տես ասուլիսի լուսաբանումը ստորև
Արմենիա Թիվի ընկերություն ԱԺ ընտրություններին հանրային հսկողություն կիրականացնի 3000-ից ավելի դիտորդ
Երկիր մեդիա հեռուստաընկերություն ԵՄ-ն ավելի քան 7 մլն եվրո է ներդրել Հայաստանում ընտրություններին աջակցելու համար
Հ3 հեռուստաընկերություն Օրը լրատվական 24.02.2017
Ազատություն ռկ. ԵՄ դեսպան՝ Հայաստանին աննախադեպ ընտրական աջակցություն ենք ցուցաբերել
Հայաստանի հանրային ռադիո «Քաղաքացի դիտորդ»-ը աննախադեպ դիտորդական ծրագիր կիրականացնի
Սիվիլնեթ. ԵՄ-ն ոչ մի երկրում այսքան գումար և այսքան քաղաքական վստահություն չի ներդրել․ Պյոտր Սվիտալսկի
Հայաստան24. ԱԺ-2017. Քաղաքացիները, որոնք չեն կարող մասնակցել ընտրություններին, կարող են նախագրանցվել
www.videoeuo.com Live. «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն. գործունեություն, կատարած աշխատանք, ծրագրեր online
www.zham.am «Քաղաքացի դիտորդի» մամուլի ասուլիսը (տեսանյութ)
1in.am. «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն. գործունեություն, կատարած աշխատանք, ծրագրեր
www.a1plus.am «Իշխանությունները փորձում են մարդիկ ներդնել դիտորդական առաքելությունների մեջ»
yerevan.today. ԵՄ-ն լավատեսորեն է տրամադրված, բայց ռիսկերին նույնպես տեղյակ է. Պյոտր Սվիտալսկի
www.mamul.am LIVE. «Քաղաքացի դիտորդի» մամուլի ասուլիսը
www.saesalera.am LIVE. «Քաղաքացի դիտորդի» մամուլի ասուլիսը
www.armtvonline.com LIVE. «Քաղաքացի դիտորդի» մամուլի ասուլիսը
www.news.am Սվիտալսկի. ԵՄ-ին չի գոհացնում ընտրական ցուցակներում կանանց եւ տղամարդկանց թվի հարաբերակցությունը
USArmenia Հայաստանը միակ երկիրն է, որ ԵՄ-ն այդքան գումար է տրամադրել. Հայաստանում ԵՄ դեսպան
Photolure A press conference dedicated to the 'Citizen Observer' initiative's activity took place in '#Article3' press club
Arminfo.info Свитальский: Переговорщики близки к подписанию нового правового документа между Арменией и ЕС
Arminfo.info ЕС: Некоторые пока несогласованные вопросы препятствуют завершению переговоров вокруг рамочного соглашения с Арменией
Arminfo.info Свитальский: Переговоры по установлению видеокамер на избирательных участках в Армении продолжаются
www.ankakh.com ԵՄ-ը ավելի քան 7 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին` ընտրությունների կազմակերպմանն օժանդակելու համար. դեսպան Պիոտր Սվիտալսկի