Ս.թ. հոկտեմբերի 18-ին, 20-ին և 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Տաթևիկ Բարսեղյանը կոռուպցիայի վերաբերյալ դասընթացներ է վարել Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-րդ և 11-րդ դասարանցիների համար: Ինտերակտիվ դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել կոռուպցիային, դրա պատճառներին, հետևանքներին, կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններին և չափման գործիքներին: Եզրափակիչ դասընթացին ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների, շահերի բախման կարգավորման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններ:

Դասընթացը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշակերտների շրջանում: Մասնավորապես, Սոնա Մայիլյանն իր բլոգում նշում է նոր սովորած օրենսդրական դրույթի մասին, որ եթե քաղաքացին պաշտոնյայի պահանջով տվել է կաշառք և այդ մասին երեք օրվա ընթացքում հայտնել է իրավապահ մարմիններին, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Տես ֆոտոպատմությունը և Աննա Մայիլյանի բլոգը: