2016 թ. մայիսի 13-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ Խաչիկ Հարությունյանը բանախոսել են «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում: Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում, իսկ Խաչիկ Հարությունյանը՝ գործարար ոլորտում կոռուպցիայի հաղթահարման մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները: Համաժողովը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ:

Հոկտանյանի կարծիքով՝ Հայաստանում օրենքները վատը չեն, սակայն, դրանք հիմնականում մնում են թղթի վրա: Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ Վարուժան Հոկտանյանը նշել է, որ երկակի տպավորություն ունի: Կարծում է՝ կա գիտակցություն, որ լրջագույն մարտահրավերի առաջ ենք կանգնած, մյուս կողմից, այն որոշակիորեն դեկլարատիվ բնույթի էր, ինչի կարիքը չկար:

Տես ֆոտոպատմությունը և Խաչիկ Հարությունյանի զեկույցը: