«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կոալիցիայի պատվիրակության կազմում «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հունվարի 28-ից փետրվարի 1-ը մասնակցել է Ինդոնեզիայի Բալի կղզում կազմակերպված ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի անդամ երկրների երկրորդ կոնֆերանսին: Կոնֆերանսի առաջնահերթ թեմաներն էին կոնվենցիայի իրականացման մոնիտորինգը, կոռումպացված ղեկավարների հափշտակած ունեցվածքի վերականգնումը և ցածր եկամուտ ունեցող երկրներին տրամադրվող տեխնիկական օգնությունը:

140 երկրների կողմից ստորագրված և ավելի քան 107 պետությունների վավերացված ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիան համաշխարհային կոռուպցիայի դեմ պայքարի լայն հնարավորություն է ընձեռում և գտնելով, որ ոչ միայն պետությունները, այլև քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավված լինի հակակոռուպցիոն պայքարում:

Այլ ՀԿ-ների հետ մեկտեղ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը գործում է քաղաքացիական հասարակության խմբերի կոալիցիայում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ն ու կոալիցիան պետություններին մղում են ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի առավել մասնակցային, թափանցիկ և հաշվետու իրականացման: Տիկին Կոստանյանը ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերանայման մեխանիզմների ՀԿ խմբի ղեկավարն է:

Անգլերեն լեզվով մանրամասների համար այցելեք UNODC
Coalition of Civil Society Friends of the UNCAC
Transparency International