Ս.թ. հունվարի 21-ից 25-ը Բաց հասարակության ինստիտուտը կազմակերպել էր քաղաքացիական հասարակության հայաստանյան ներկայացուցիչների պատվիրակության այց Բրյուսել` նախքան Եվրահանձնաժողովի կողմից եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման վերաբերյալ զեկույցների հրապարակումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի` ԵՀՔ իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցեր:

Միջոցառման առանցքում տնտեսական զարգացման, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության և այլ ոլորտներին բնորոշ հանձնարարականներն էին: «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանն անդրադարձել է կոռուպցիայի, իսկ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը`շրջակա միջավայրի վերաբերյալ խնդիրներին: