Հայաստանի շրջակա միջավայրի հարցերով զբաղվող «Հասարակական կազմակերպությունների էկոլոգիական դաշինքը», թվով 40 հասարակական կազմակերպություններ իրենց խոր մտահոգությունն են հայտնել երկրի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս արագընթաց և մեծածավալ գործընթացների, մասնավորապես` Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և Թեղուտի անտառտարածքը որպես պղնձա-մոլիբդենային հանքավայր շահագործելու առիթով:

Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ սխալ է հանքավայրի շահագործման վերաբերյալ շտապողական որոշում կայացնելը և կարծում են, որ բազմաթիվ մասնագետների ու կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունները առավել ուշադրության պետք է արժանանան երկրի տարածքում անտառների խիստ սակավության և ինտենսիվ անապատացման գործընթացների պայմաններում:

Ակնկալելով խնդրի կարևորության նախագահի թեկնածուների ըմբռնումը` ՀԿ-ները կոչ են անում, որ նրանք իրենց նախընտրական ծրագրում և ծրագրային ելույթների ընթացքում անպայմանորեն արտահայտեն իրենց դիրքորոշումը դրա վերաբերյալ:

2008 նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին հասարակական կազմակերպությունների ուղերձի տեքստը