Ս.թ. դեկտեմբերի 26-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն հրավիրել էր ՀՀ պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հիմնարկների և լրատվամիջոցների` ներկայացնելու գնումների համակարգի գնահատման վերաբերյալ կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը և առաջարկությունների ներկայացումը` նպաստելու գնումների գործընթացի թափանցիկությանը:

Համակարգի ուսումնասիրությունն իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման կողմից մշակված մեթոդաբանության համաձայն, որը ներառել է ինստիտուցիոնալ, ընկալման, կատարողականի և ընդհանուր միջավայրի գնահատման ցուցանիշներ: Ինստիտուցիոնալ և կատարողականի ցուցանիշների ռիսկի տոկոսը համեմատաբար ցածր է, մինչդեռ ընկալման և միջազգային միջավայրերի ցուցանիշներում արձանագրվել են ամենաբարձր ռիսկերը:

Ներկայացված ուսումնասիրությունը մեթոդաբանության կիրառման երկրորդ փորձն է Լատինական Ամերիկայի երկրներից հետո: