Ս.թ. դեկտեմբերի 6-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն անց է կացրել մամուլի ասուլիս` նվիրված նույն օրը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի` Բեռլինում հրապարակած 2007թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրին, որում Հայաստանն ընդգրկվել է առաջին անգամ: «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի արդի վիճակին և ներկայացրել Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2007թ. ցուցանիշները, իսկ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը` մեթոդոլոգիային նախքան լրագրողների հարցերին պատասխանելը:

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը, որ աշխարհի 60 երկրներում հարցման է ենթարկել 63199 քաղաքացիների, ներկայացնում է կոռուպցիայի առավել բնորոշ և տարածված դրսևորումներին առնչվող փորձի վերաբերյալ տվյալների հարուստ բազա, հետևյալ հարցերի շրջանակներում` որ ինստիտուտներն են առավել հաճախ կաշառք պահանջում, որ ոլորտներն են քաղաքացիների կարծիքով ամենակոռումպացվածը, ինչ են կարծում կոռուպցիայի հետագա զարգացումների վերաբերյալ և ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն կառավարություններն այն արմատախիլ անելու ուղղությամբ: Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի հարցումն անցկացվում է 2003-ից իվեր ամեն տարի` «Գելափ ինթերնեշնլ»-ի կողմից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի համար որպես Ժողովրդի ձայն հարցման մաս:

Քաղվածքներ մամուլի հաղորդագրությունից