Ս.թ. փետրվարի 18-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է ՀՀ կառավարության կողմից 2010 թ. հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության վերանայման փաթեթի նախագծի նախնական քննարկմանը: Փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ` Եվրոպական Միության կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում: Նախնական քննարկման աշխատանքներին մասնակցել են ՀՀ կառավարման մարմինների, ինչպես նաև շահագրգիռ հասարակական ու միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջարկությունները, դրանց` փաթեթում ներառման, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում ՀՀ կառավարությանը միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից հետագա աջակցության ցուցաբերման հնարավորությունները: Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ԵՄ տեխնիկական աջակցության խմբի փորձագետների հետ փաթեթը լրամշակելու և դրա վերջնական տարբերակը շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացնելու համար: