«ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը վարել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ նոյեմբերի 19-ին կայացած քննարկումը: Էկոլոգիական հասարակական դաշինքի և Գործընկերություն հանուն բաց հասարակության կազմակերպության կողմից իրականացված միջոցառման մասնակից շրջակա միջավայրի հարցերով զբաղվող մասնագետները, պետական կառույցների, առևտրային, հասարակական միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչները քննության են առել Թեղուտի հանքավայրի շահագործման կողմ և դեմ փաստարկները: «Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ կառավարության կայացրած որոշումն անժամանակ էր: Խնդրի վերաբերյալ քննարկումները դեռևս չէին ավարտվել, տեսակետներն իրարամերժ էին, հարցի շուրջ կոնսենսուս չէր ձևավորվել»,--ասել է Սոնա Այվազյանը:

Միջոցառման մասնակից հասարակական կազմակերպություններն իրենց տեսակետներն ու փաստարկներն արտահայտել են բաց նամակով:

Բաց նամակի տեքստը