Ս.թ. նոյեմբերի 7-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արծարծվել են Գետառի կառուցապատմանն առնչվող խնդիրներ: Ասուլիսին մասնակից «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանն անդրադարձել է Գետառի խնդրին հիդրոլոգիայի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը` բնապահպանական, իսկ ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն իրավական տեսանկյունից:

Մասնագետներն ահազանգում էին, որ Գետառի հունի փակումն աղետալի կլինի քաղաքի համար: Բնապահպանական օրենքներն առաջին հերթին խախտվում են պետական պաշտոնյաների կողմից: Չի կարելի Գետառը դարձնել նախընտրական պայքարի զոհ: