Ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հասարակական կազմակերպությունը, «Սկսել ա» երիտասարդական շարժումը և մի խումբ անհատ քաղաքացիներ կազմակերպել էին բողոքի ցույց ընդդեմ Գառնու տաճարի մոտակա ձորի բազալտե սյուների` «քարերի սիմֆոնիա» կոչվող բնության հրաշքի ոչնչացման: Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել բոլոր` ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ցույցին և ստորագրահավաքին, հայտնել իրենց բողոքը գլխավոր դատախազությանը և պահանջել, որպեսզի վերջինս անհապաղ միջոցառումներ ձեռնարկի ապօրինի գործողությունները դադարեցնելու, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու և վնասի փոխհատուցում ապահովելու ուղղությամբ:

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով «Գառնու սիմֆոնիան» միանշանակ իրավասությունների գերացանցում է` կոռուպցիա: