Ս.թ. սեպտեմբերի 26-ին Երևանի ժամանակով ժամը 14:00-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն անց է կացրել մամուլի ասուլիս նվիրված նույն օրը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կոալիցիայի` Lոնդոնում հրապարակած Կոռուպցիայի ընկալման 2007թ համաթվին (ԿԸՀ): Այս տարվա համաթիվը, որ հիմնված է 12 անկախ կազմակերպությունների կողմից անցկացված 14 տարբեր հարցումների վրա, քննության է առել պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալման տվյալները աշխարհի 180 երկրներում և տարածքներում, ընդգրկելով առ այսօր հրապարակված ԿԸՀ ամենամեծ թվով երկրները: Գլխավոր բանախոս «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրել է ԿԸՀ 2007թ. արդյունքները և անդրադարձել Հայաստանում տիրող իրավիճակին, մասնավորապես Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացմանը:

Նա նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի 1500 հարցվողների շրջանում «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները: Կազմակերպության փոխնախագահ Վարուժան Հոկտանյանի հետ տիկին Կոստանյանը պատասխանել է երկրում անցկացվող հակակոռուպցիոն բարեփոխումների լավագույն փորձի ու ձախողումների և այլ հարցերի վերաբերյալ լրագրողների հարցերին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության 2007թ ԿԸՀ վերաբերյալ նյութեր` ներառյալ
Մամուլի հաղորդագրություն
ԿԸՀ 2007թ աղյուսակ
Ընդհանուր տվյալներ
ԿԸՀ 2007թ հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները
ԿԸՀ 2007թ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ տվյալներ