Ս.թ. հուլիսի 17-ից 18-ը «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել է Նավասերադայում` Իսպանիա, տեղի ունեցած տեղեկատվության մատչելիության և կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված սեմինարին: Սեմինարի մասնակիցները և համայնքը ներկայացնում էին մի շարք ընդհանուր կապեր ունցող խիստ բազմազան ՀԿ-ներ: Միջոցառման բոլոր մասնակիցները, որոնց այս կամ այն կերպ աջակցում է Բաց հասարակության ինստիտուտը, ջանացել են նպաստել պետական տեղեկատվություն ստանալու` հանրության հասանելիությանը և հանձնառել են սանձել կոռուպցիան իրենց աշխատած երկրներում:

Մասնակիցների թվում էին տեղեկատվության ազատության մասին օրենքների և նրանց կիրառության ապահովմանը նպաստող կազմակերպություններ, շրջակա միջավայրի հարցերով զբաղվող ՀԿ-ներ, քաղաքականության կենտրոններ և Սորոսի ազգային հիմնադրամներ: Հաշվի առնելով կոռուպցիայի կայուն կրճատմանն ուղղված հաջողված պատմությունների սակավությունը, սեմինարին մասնակցած խմբերի ազդեցությունն անգնահատելի է: Սեմինարը ջանաց անցկացնել լավ փորձի փոխանակում`ուշադրություն հրավիրելով քաղաքացիական հասարակության հնարավորությանը կոռուպցիայի դեմ պայքարում, որը մեծ ազդեցություն է գործում բնակչության առավել խոցելի խավերի վրա: