Համաշխարհային բանկը հուլիսի 10-ին հրապարակել է պետական կառավարմանն առնչվող ուսումնասիրությունների շարքի հերթական զեկույցը: Այն դիտարկում է աշխարհի 212 երկրների և տարածքների 6 չափորոշիչների գծով կառավարման արդյունավետության ցուցանիշների վերաբերյալ նորացված և մանրամասն տվյալներ: Դ. Քաուֆմանի, Ա. Քրաայի և Մ. Մաստրուցիի հեղինակած սույն զեկույցում տեղ են գտել հետազոտության մեթոդոլոգիան, ինչպես նաև նոր տվյալներ ու վերլուծություններ: Սա 90-ական թթ. վերջից ի վեր լույս ընծայվող հետազոտությունների շարքի վեցերորդ զեկույցն է:

Հայաստանը միջին դիրքեր է զբաղեցնում սանդղակի միջին մասում գտնվող երկրների շարքում: Այն վերջին տարիներին որոշ ետընթաց է ապրել օրենքի գերակայության չափորոշիչով, մինչդեռ քաղաքական համակարգի կայունության և օրենսդրական դաշտի բարելավման առումով առաջընթացի է հասել: Վատթարացել է կառավարության` հասարակությանը հաշվետվողականության չափանիշը և նրա գործունեության արդյունավետությունը վերջին մի քանի տարիների ընթացքում: Այնինչ չնչին բարեփոխում է գրանցվել կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերի խնդրում:

Ամբողջական զեկույցն ու հավելվածներն անգլերեն լեզվով
Հայաստանի պետական կառավարման վերաբերյալ աղյուսակը անգլերեն լեզվով