«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է

ծաղրանկարների և կոմիքսների մրցույթ:

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն կոռուպցիայի բացասական ազդեցությունը մեր կյանքում և միտված լինեն փոխել քաղաքացիների վերաբերմունքն ու վարքագիծը՝ ձևավորելով անհանդուրժողականություն կաշառքի, հովանավորչության, հանրային միջոցների յուրացման և այլ արատավոր երևույթների նկատմամբ:


Մրցույթի հաղթողը կստանա պարգև՝ HDR-CX190E մոդելի տեսախցիկ:

Ծաղրանկարներն ու կոմիքսները պետք է.

  • համապատասխանեն ծաղրանկարների և կոմիքսների ժանրային առանձնահատկություններին, կանոններին և ձևաչափին
  • նախկինում հրապարակված չլինեն:


Ծաղրանկարներն ու կոմիքսները պետք է լինեն տվյալ հեղինակի մտքի սեփականությունը և չխախտեն այլ անձանց հեղինակային իրավունքները (մրցույթի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում որևէ անձի հեղինակային իրավունքների խախտման համար): Ներկայացնելով իր ստեղծագործությունը՝ հեղինակն իրավունք է տալիս ՀԿ-ին կազմակերպել անսահմանափակ ցուցադրումներ Երևանում, Հայաստանի մարզերում և Հայաստանից դուրս:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ:

Մրցույթին ներկայացվող նյութերը կգնահատի մասնագետներից կազմված ժյուրին:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ստեղծագործությունների էլեկտրոնային տարբերակը JPEG ֆորմատով (նշելով հեղինակի անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2014 թ. հունվարի 20-ը՝ ժամը 10:00-ը: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել Լենա Նազարյանին (010)571399 կամ (093)707985 հեռախոսահամարներով:

Մրցույթն իրականացվում է «Ժամանակն է սթափվե՛լ» հակակոռուպցիոն քարոզարշավի շրջանակներում: