«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հունիսի 26-ին հրապարակված տարեկան զեկույցի համաձայն՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարգման հարցում Հայաստանը դիտարկվել է որպես մասնակիորեն ազատ երկիր: «Կաշառակերությունն ու ընտանեվարությունը տարածված են կառավարության պաշտոնյաների շրջանում, որոնք հազվադեպ են դատական կարգով հետապնդվում կամ հեռացվում աշխատանքից` պաշտոնի չարաշահման պատճառով»,--ասված է զեկույցում:

Դատական համակարգը ենթարկվում է քաղաքական ճնշման գործադիր իշխանության կողմից և զգալի վնաս է կրում կոռուպցիայի պատճառով: Դատական համակարգը կոռումպացված լինելով` բացասաբար է ազդում գործարար մրցակցության վրա: Մասնավորեցման վաղ փուլերում արժանանալով արտոնյալ վերաբերմունքի` արդյունաբերության հիմնական ճյուղերը գտնվում են օլիգարխների և ազդեցիկ կլանների ձեռքերում:

«Ֆրիդոմ Հաուս»-ի 2007թ. Հայաստանի մասին զեկույցն ամբողջությամբ (անգլերեն լեզվով)