ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակներում ընթացող հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորում հունիսի 5-ին: 2006թ. Հայաստանում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ տեղեկացվածության և իրազեկման բարձրացման միջոցով` հրավիրված բանախոս, ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը կոռուպցիան դիմագրավելու և այն սանձելու մարտահրավերների վերաբերյալ երկխոսություն ծավալեց քաղաքացիական հասարակության 40 անդամների, այդ թվում` համալսարանի ուսանողության, դասախոսական կազմի, ՀԿ համայնքի և տեղական լրատվամիջոցների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի 20 ուսանողներ, դասախոսներ, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ), Լոռու զարգացման կենտրոնի, «Միգ» հեռուստատեսության ներկայացուցիչներ: