Ս.թ. հունիսի 20-ին ՏԶԿ/Թի-Հայաստան փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը «Կոռուպցիայի մակարդակի վերահսկողությունը» բանախոսությամբ հանդես է եկել 2007թ. հունիսի 20-ին տեղի ունեցած` «Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգ» 2006թ. զեկույցի ներկայացմանը: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի
հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ` զեկույցը նախապատրաստվել է Երևանի մամուլի ակումբի և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մեջ ընդգրկված այլ ՀԿ-ների մասնակցությամբ:

Զեկույցի «Կոռուպցիայի մակարդակի վերահսկողությունը» բաժինն ընդգրկում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների, կոռուպցիան` որպես Հայաստանում գործարարության ծավալման խոչընդոտի, քաղաքական կոռուպցիայի և պետության զավթման խնդիրները` ՏԶԿ/Թի-Հայաստան կազմակերպության համապարփակ վերլուծությամբ:

Զեկույցի ամբողջական տեքստը` ներառյալ «Կոռուպցիայի մակարդակի վերահսկողությունը» բաժինը